Ֆրանսիայում կոչ են արել հրաժարվել «դաշինքներին հավատարիմ մնալուց»
Աշխարհ
Աջակողմյան ուժերը պետք է ղեկավարեն ԵՄ-ի բարեփոխումը: Նման կոչով Ֆրանսիայի խորհրդարանում հանդես է եկել Մարին Լը Պենը, գրում է France 24-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ Եվրոպայում պետք է ստեղծվի «ազատ, այլ ոչ թե ենթակա պետությունների» համագործակցության տարածք:
«Մենք Եվրոպայի ժողովուրդներին կվերադարձնենք ամենակարևորը՝ որոշելու իրավունքը, թե ով կարող է գալ իրենց երկրներ և մնալ այնտեղ», - ընդգծել է նա: Լը Պենի խոսքով՝ աջակողմյան պետությունների ղեկավարությամբ Եվրամիության երկրները կհրաժարվեն «դաշինքներին հավատարիմ մնալուց»:
