Թրամփը «տարօրինակ» Գրետա Թունբերգին խորհուրդ է տվել զայրույթի կառավարման դասընթացների հաճախել
Աշխարհ
Շվեդ կլիմայի ակտիվիստ Գրետա Թունբերգը պետք է դասընթացներ անցնի, որոնք կօգնեն նրան սովորել կառավարել իր զգացմունքները։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նա տարօրինակ մարդ է: Նա երիտասարդ է, նա զայրացած է: Չգիտեմ՝ դա արդյոք իսկական զայրույթ է: Դժվար է հավատալ: Ես տեսել եմ, թե ինչ է տեղի ունեցել: Նա հաստատ նման չէ մյուսներին: Կարծում եմ, որ նա պետք է անցնի զայրույթի կառավարման դասընթացներ», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ մեկնաբանելով առևանգված Madeline նավի հետ կապված իրավիճակը:
Նավն առևանգվել է հունիսի 9-ին՝ իսրայելցի զինվորականների կողմից։ Ակտիվիստների տվյալներով՝ նավի վրա եղել է 12 մարդ, այդ թվում՝ Թունբերգը, ինչպես նաև Ֆրանսիայի, Թուրքիայի, Բրազիլիայի և Շվեդիայի քաղաքացիներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)