Մեծ Բրիտանիայում հայտնել են՝ Ուկրաինան ֆինանսավորվում է ծերերից խլված նպաստներով
Աշխարհ
Բրիտանացի քաղաքական գործիչ Ջորջ Գալուեյը մեղադրել է երկրի իշխանություններին՝ Ուկրաինային օգնելու համար ծերերից նպաստները խլելու մեջ, փոխանցում է Lenta-ն:
Նա «անիրագործելի» և «անհեթեթ» է անվանել Միացյալ Թագավորության պատերազմի նախապատրաստումը սկսելու վարչապետ Քիր Սթարմերի մտադրությունը՝ հիշեցնելով, որ երկիրը գիտակցաբար փակել է պողպատի արդյունաբերությունը, և այժմ «չունի ոչ պողպատ, ոչ որակավորված աշխատողներ, ոչ միջոցներ նման ծրագրերի իրականացման համար»:
Քաղաքական գործիչը հավելել է, որ միջուկային գերտերության դեմ պատերազմի պատրաստվելը, ունենալով 70 հազար հոգանոց բանակ և չունենալով պողպատ զենք պատրաստելու համար, «աբսուրդ է», ուստի Սթարմերի հայտարարությունները դատարկ խոսքեր են և կառավարության ձախողումները թաքցնելու քաղաքական հնարք:
