ՌԴ քաղաքացիները կտրուկ նվազեցրել են դոլարների գնումը
ԱՄՆ
ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով՝ մայիսին ռուսաստանցիները դոլար են գնել 111 միլիարդ ռուբլու չափով՝ գրեթե երկու անգամ պակաս, քան անցած տարվա նույն ամսին։ Չնայած նախորդ ամսվա համեմատ ցուցանիշը աճել է 60 տոկոսով, դա պայմանավորված է բացառապես արձակուրդային սեզոնի մեկնարկով։
Միևնույն ժամանակ, երկրի խոշորագույն արտահանողները նվազեցրել են արտարժույթի վաճառքը՝ վերջին երկու տարվա նվազագույն մակարդակի։ Սակայն, զարմանալի կերպով, դոլարի պաշտոնական փոխարժեքը ընկել է 80 ռուբլուց ներքև՝ վկայելով ամերիկյան արժույթի նկատմամբ նվազած պահանջարկի մասին։
Ֆինանսական վերլուծաբանները պատճառներից նշում են ռուսական բանկերում առաջարկվող բարձր տոկոսադրույքները, որոնք նվազեցնում են դոլար ձեռք բերելու դրդապատճառները։ Սակայն մասնագետները վստահ են, որ ներմուծման աճի պայմաններում պահանջարկը կվերականգնվի՝ հատկապես, եթե ռուբլու արժեզրկումը դառնա անխուսափելի, հայտնում է Лента.ру-ն ։
