ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է՝ որքան ժամանակ է դաշինքը կպատրաստվի Ռուսաստանի հետ հակամարտությանը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը մտադիր է 3-5 տարվա ընթացքում նախապատրաստվել Ռուսաստանի հետ հակամարտությանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը չորս անգամ ավելի շատ զինամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած՝ չնայած նրա տնտեսությունը 25 անգամ փոքր է, քան ՆԱՏՕ-ի բոլոր տնտեսությունները»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունն «արդեն 100 տոկոսով գտնվում է պատերազմական հիմքերի վրա»։ Այս ֆոնին Ռյուտեն կոչ է արել ակտիվացնել եվրոպական տնտեսության ռազմականացումը։
«Այս պահին Ռուսաստանը չի կարող հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, բայց 3-5 տարվա ընթացքում նա կկարողանա դա անել», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)