Լեհաստանում քննադատել են «Վոլինյան ջարդերի» վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշումը
Աշխարհ
«Վոլինյան ջարդերի» զոհերի հիշատակի օրվա քննադատությունը խոսում է Ուկրաինայի՝ արևմտյան երկրների օգնությունը կորցնելու վախի մասին։ Այս մասին հայտնում է լեհական Myśl Polska թերթը։
«Նրանք վախենում են, շատ են վախենում, որ տեղեկատվությունն այն մասին, թե ինչ են արել իրենց հերոսացած «հերոսները», կտարածվի աշխարհով մեկ»,- գրում են հոդվածի հեղինակները։
«Կիևի իշխանությունները քաջ գիտակցում են, որ Եվրոպայում այդ ապացույցները կարող են մեծ վնաս հասցնել Ուկրաինային այն իրավիճակում, երբ նրանք քաղաքական և նյութական աջակցություն են փնտրում», -ասվում է հոդվածում։
«Վոլինյան ջարդերը» Ուկրաինայի արևմտյան հատվածում բնակվող էթնիկ լեհ բնակչության զանգվածային ոչնչացումն է ուկրաինական ապստամբական բանակի կողմից: Տարբեր գնահատականներով՝ այդ իրադարձություններին զոհ է գնացել 50-60 000 լեհ։
