Մեծ Բրիտանիայում «ահազանգել» են` Եվրոպայում բացվել են «դժոխքի դարպասները»
Աշխարհ
Բրիտանացի լրագրող Ջոնի Միլլերը վախեցել է Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի «ուկրաինացումից»։ Իր մտահոգությունների մասին նա գրել է X-ում։
«Ամենից շատ ես հիմա վախենում եմ Եվրոպայի «ուկրաինացումից»։ Յուրաքանչյուր ազգի տակ դժոխքի դարպասներ են՝ պատրաստ բացվելու և քաոս սերմանելու։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա համար, մի շարք վատ քաղաքական որոշումներ են», - հայտարարել է մեկնաբանը։
Նա հավելել է, որ քաոս կարող է առաջանալ նաև օտարերկրյա միջամտության արդյունքում, ինչպես դա տեղի է ունեցել Ուկրաինայում: Լրագրողը չի բացառել, որ բրիտանական և գերմանական էլիտաները կարող են զոհաբերել ամբողջ Եվրոպան՝ հանուն սեփական հավակնությունների:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)