ԵՄ-ն «հարվածել է» Պուտինին․ Financial Times
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շրջանակներում մտադիր է առաջարկել նվազեցնել ռուսական նավթի սահմանային գինը և արգելել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք» գազատարների օգտագործումը, հաղորդում Է Financial Times-ը:
Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ փաթեթը կներառի նավթի գների գոյություն ունեցող առաստաղի իջեցում՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարից մինչև 45 դոլար: Սև ցուցակում կներառվեն նաև նավթային նոր լցանավերը, որոնք Բրյուսելը կապում է ռուսական ստվերային նավատորմի հետ:
«Միևնույն ժամանակ, ԵՄ երկրները մտադիր են փաթեթում նախատեսել «նախազգուշական միջոցներ», որոնք կօգնեն պաշտպանել Բելգիան, որտեղ արգելափակված են Ռուսաստանի Բանկի 190 միլիարդ եվրոյի ակտիվները։ Մոսկվայի կողմից դատական հայցերից՝ երկկողմ ներդրումային համաձայնագրի շրջանակներում», - ասում են աղբյուրները:
