Bloomberg-ը պարզել՝ ինչ թեմաներից է խուսափում ՆԱՏՕ-ն
Աշխարհ
ՆԱՏՕ-ում ցանկացել են Ուկրաինային օգնության ծախսերը պարտադիր դարձնել՝ դրանք ներառելով պաշտպանական ծախսերի նպատակային ցուցանիշում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ համապատասխան հայտարարությունը կներկայացվի հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Փաստաթղթի նախագծում հիմնական ուշադրությունը կհատկացվի պաշտպանական ծախսերի համար ՀՆԱ-ի 5 տոկոսի ցուցանիշին հասնելու միջոցներին։
Ընդ որում, Ուկրաինային աջակցությունը կարող է դառնալ պաշտպանական բյուջեի պարտադիր մասը։ Ըստ տեղեկությունների՝ փաստաթղթում չի նշվում դաշինքին Կիևի անդամակցության մասին և չկա Չինաստանի դատապարտում Ռուսաստանի հետ համագործակցության համար: «ՆԱՏՕ-ում խուսափում են այդ թեմաներից, որպեսզի հնարավոր վեճեր չհրահրեն Թրամփի հետ», - նշել են նյութի հեղինակները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)