Հայտնի է Թրամփը Իրանի հետ խնդիրը կլուծի բանակցությունների թե ռումբերի միջոցով
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է՝ մտադիր է դիվանագիտությամբ հարթել ԱՄՆ-ի և Իրանի միջև քաղաքական ճգնաժամը: Այս մասին, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները, հայտնում է Axios-ը։
«Թրամփը Նեթանյահուին ասել է, որ իրանցիները համառ են, և ինքը հիասթափված է նրանց պահվածքից, բայց կարծում է, որ նրանց կարելի է համոզել գործարք կնքել, և ցանկանում է տեսնել՝ ինչ տեղի կունենա բանակցությունների հաջորդ փուլում», - հայտնում է պարբերականը:
Պարբերականը հայտնել է՝ Իսրայելի վարչապետի հետ զրույցում Թրամփն ընդգծել է խնդիրը լուծելու ցանկությունը «բանակցությունների, այլ ոչ թե ռումբերի միջոցով»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)