Ռուսաստանը պատրաստ է հետ մղել ՆԱՏՕ-ի սպառնալիքները Բալթյան երկրներում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն «Ապագայի ֆորում 2050»-ի շրջանակում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հետ մղել ՆԱՏՕ-ի սպառնալիքները Բալթյան երկրներում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը ուշադիր հետևում է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններին։
«Եթե նայենք ՆԱՏՕ-ի բոլոր գործողություններին արևելյան թևում, կարող ենք փաստել, որ սա իրականում մեկ մեծ զորավարժություն է, որը միավորված է Ռուսաստանին սահմանափակելու ընդհանուր գաղափարով, բայց բաժանված է հատվածների, որպեսզի այդքան սպառնալից չթվա: Բայց մեր զինվորականները հասկանում են ամեն ինչ, ուստի մենք պատրաստ ենք հետ մղել ցանկացած սպառնալիք»,- ասել է Գրուշկոն։
Նա հավելել է, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է Մոսկվայի և Լենինգրադի ռազմական շրջանների վերստեղծմանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան