Հարավչինական ծովում առաջացել է 2025 թվականի առաջին թայֆունը
Աշխարհ
Հարավչինական ծովում ձևավորվել է 2025 թվականի առաջին թայֆունը, որը ստացել է «Վիտիպ» անվանումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Պրիմորսկի հիդրոօդերևութաբանական կենտրոնում։
«2025 թվականի առաջին թայֆունը ձևավորվել է Հայնան կղզու մոտ և կուղևորվի դեպի հյուսիս՝ դեպի Չինաստան։ Այն ստացել է «Վիտիպ» անվանումը», - ասել է Պրիմորսկի հիդրոօդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Վարվառա Կորիձեն։
Մասնագետի խոսքով՝ թայֆունը վտանգ չի ներկայացնում Պրիմորսկի երկրամասի համար։ Սակայն դրա ձևավորած ամպամածությունը մեկ շաբաթվա ընթացքում կարող է ազդել տարածաշրջանի եղանակի վրա։
Պրիմորսկի հիդրոօդերևութաբանական կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ «Վիտիպը» կամաց-կամաց կբարձրանա դեպի հյուսիս-արևելք մինչև հունիսի 15-ը: Իր ճանապարհին թայֆունը ինտենսիվորեն կքայքայվի, ինչի հետևանքով՝ հաջորդ շաբաթվա սկզբին այն կարող է դադարել գոյություն ունենալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)