Ավստրիայի ոստիկանությունը դպրոցում հրաձգություն կատարած տղամարդու տանը ռումբ է հայտնաբերել
Աշխարհ
Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում կրակ բացած երիտասարդի տանը իրավապահները հայտնաբերել են «չգործող ինքնաշեն ռումբ»։ Այս մասին հայտնում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։
«Ռումբը առգրավվել է հարձակվողի տանը՝ խուզարկության ժամանակ»,- ասվում է հոդվածում։
Ընդգծվում է, որ ոստիկանությունը նաև գրություն է գտել։ Սակայն դրա բովանդակությունը չի բացահայտվում։
Ոստիկանությունը պարզում է դպրոցականների վրա հարձակում գործած երիտասարդի վարքի դրդապատճառները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)