Ինչ է պատրաստվում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ․ Bloomberg
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովում անդամ երկրները չեն նշի Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ռազմական բլոկին, բայց կքննարկեն նախաձեռնությունը՝ հանրապետությանն աջակցելու համար նախատեսված ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի պաշտպանական ծախսերի մեջ ներառելու մասին: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ն նպատակ ունի պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի առնվազն 5%-ը, որից 3,5%-ը պետք է ուղղվի հիմնական պաշտպանության կարիքներին, ևս 1,5%-ը՝ կիբերպաշտպանությանը, ենթակառուցվածքներին և քաղաքացիական պատրաստվածությանը։
Գործակալության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կքննարկեն նոր նպատակային ծախսերում Ուկրաինային աջակցելու համար ներդրումներ ներառելու հնարավորությունը, որոնք դաշինքի անդամներն ակնկալվում է ընդունել այս ամսվա վերջին` առաջնորդների գագաթնաժողովում։
«Հատկանշական է, որ հայտարարության մեջ չկա ռազմական դաշինքին Ուկրաինայի միանալու հեռանկարը, ինչը նկատելի էր նախորդ գագաթնաժողովներում»,- ասվում է տեքստում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)