Հարավային Կորեան «ձեռք Է մեկնել» ԿԺԴՀ-ին
Աշխարհ
Հարավային Կորեան դադարեցրել է ԿԺԴՀ-ի հետ սահմանին բարձրախոսներից քարոզչական հեռարձակումը, քանի որ երկրի նոր իշխանությունները մտադիր են փոխել քաղաքական կուրսը Փհենյանի նկատմամբ: Այս մասին հայտնում Է Yonhap-ը։
«Հեռարձակումը դադարեցնելու որոշումն ընդունվել է երկրների միջև վստահությունը վերականգնելու և ամբողջ Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու խոստման կատարման ջանքերի շրջանակներում», - գործակալությանը հայտնել է շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչը:
Հունիսի 3-ին Հարավային Կորեայի նոր նախագահ Լի Չժե Մանը խոստացել է Կորեական թերակղզում խաղաղության հասնել ԿԺԴՀ-ի հետ երկխոսության միջոցով: Նրա կարծիքով՝ լավագույն ռազմավարությունը «հաղթանակն առանց պատերազմի» է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ