Մերցին անհարմար հարց են տվել
Աշխարհ
Իռլանդացի լրագրող Չեյ Բոուեսը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Ուկրաինայում ռազմական օբյեկտներին ռուսական զինված ուժերի հարվածի մասին նրա խոսքերից հետո։ Հրապարակումը հայտնվել է X սոցիալական ցանցի նրա էջում։
Բոուսը հարցրել է, թե Մերցը դատապարտում է արդյոք Բրյանսկի շրջանում կամրջի պայթեցումը, երբ այնտեղով անցնում էր խաղաղ բնակիչներով գնացքը։
«Իհարկե ոչ, դուք այս սարսափի կողմնակիցն եք»,- ասել է լրագրողը։
Նախօրեին Մերցն ասել էր, որ խաղաղ բանակցությունների համար անհրաժեշտ է աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Բացի այդ, ըստ նրա, Ռուսաստանի Զինված ուժերը գործում են «կանխամտածված և անխիղճ», և դա «համաչափ պատասխան» չէ Ռուսաստանի ռազմավարական օդանավակայաններին Ուկրաինայի «շատ ճշգրիտ» հարվածներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)