Պետդումայում նշել են Ռուսաստանի և Գերմանիայի միջև կոնֆլիկտի պատճառը
Աշխարհ
Բեռլինի կողմից Ուկրաինային զենքի փոխանցումը, որն օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ, Գերմանիայի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտի պատճառն է։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկներին ուղղված պատասխանում։
Խորհրդարանականը Կուրսկի շրջանում գերմանական Leopard տանկերի հայտնվելն անվանել է աննախադեպ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ։ Այսօր Գերմանիայի կառավարությունը քննարկում է բարձր տեխնոլոգիական Taurus թևավոր հրթիռներ Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։
Վոլոդինը նշել է, որ գերմանական հրթիռները հարվածելու են Ռուսաստանի տարածքին, և դա անելու են գերմանացի սպաները։
«Այսպիսով, դուք Գերմանիային և գերմանացի ժողովրդին կրկին մղում եք Ռուսաստանի հետ հերթական զինված հակամարտության մեջ»,- ասել է Պետդումայի ղեկավարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)