Հարավային Կորեան դադարեցնում է բարձրախոսային քարոզչությունը
Քաղաքական
Հարավային Կորեայի բանակը հայտարարել է, որ դադարեցնում է սահմանային բարձրախոսային հեռարձակումները՝ ուղղված Հյուսիսային Կորեային։ Այս քայլը համընկնում է նորընտիր նախագահ Լի Ջե Մյոնի խոստման հետ՝ թուլացնել լարվածությունը և վերականգնել երկխոսությունը Պհենյանի հետ։ Նրա վարչակազմը նաև պատրաստակամություն է հայտնել վերականգնելու ռազմական համագործակցության պայմանագիրը, որը վաղուց սառեցված էր։
Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ որոշումն ուղղված է վստահության մթնոլորտ ստեղծելուն, հատկապես երբ Հյուսիսային Կորեան վերջին շրջանում զերծ է մնացել սադրանքներից։ Նոր իշխանությունները ընդգծում են՝ այժմ Հյուսիսն է հերթին՝ դադարեցնելու իր «աղմկոտ քարոզչությունը», հայտնում է Reuters-ը։
Բարձրախոսային քարոզչության արշավը Հարավը սկսել էր 2024-ի հուլիսին՝ ի պատասխան Հյուսիսի կողմից աղբով լցված փուչիկների արձակման։ Այդ միջադեպերը վկայում են, որ, թեև պատերազմը պաշտոնապես ավարտված չէ 1953թ․-ի հրադադարի պայմանագրով, Կորեական թերակղզում լարվածությունն ավելի քան երբևէ զգայուն է մնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)