Ռուսաստանն անհանգստացած է Արևմուտքի՝ Ուկրաինային խելքի բերելու կոչերին զրոյական արձագանքից․ ՌԴ փոխարտգործնախարար
Ռուսաստան
Ռուսաստանն անհանգստացած է Ուկրաինայի վրա ազդելու և էսկալացիան դադարեցնելու ռուսական կողմի խնդրանքին արևմտյան երկրների արձագանքի բացակայությունից։ Այս մասին լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Քննարկումը վերաբերում էր Ուկրաինայի հարձակումներին ռուսական ռազմական օդանավակայանների վրա։
«Մենք տեսանք արհամարհանքի տագնապալի դրսևորում այն պետությունների կողմից, որոնք իրական ժամանակում կառավարեցին այս գործողությունը»,- ասել է նա։
Ռյաբկովի խոսքով՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի պահանջներին արձագանքի բացակայությունը նշանակում է նման գործողություններում նրանց մեղսակցության ճանաչում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան