Նյարդաբանը բացահայտել է՝ ինչն է բարձրացնում ռասսեյան սկլերոզի ռիսկը
Գիտություն և Մշակույթ
Ռասսեյան սկլերոզի զարգացման հստակ կանխատեսում հնարավոր չէ, սակայն որոշ մարդկանց մոտ հիվանդանալու հավանականությունը շատ ավելի բարձր է։ Այս մասին Лента.ру-ի հետ զրույցում հայտնել է նյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Տարաս Սիմանիվը։
Նրա խոսքով՝ հիվանդության զարգացման գլխավոր գործոններից է գենետիկ նախատրամադրվածությունը․ չնայած այն ժառանգական չէ, սակայն մոտ հարազատների նման ախտորոշման դեպքում ռիսկը զգալիորեն աճում է։ Երկրորդ առանցքային գործոնը՝ Էպշտեյն-Բառի վիրուսն է։ Բացի դրանից, ռիսկային խմբում են նաև ծխողները։
Սիմանիվը նշել է, որ վիտամին D-ի պակասը նույնպես կարող է նպաստել հիվանդության ակտիվացմանը․ հենց դրա հետ է կապվում այն փաստը, որ հյուսիսային երկրներում ռասսեյան սկլերոզի տարածվածությունը բարձր է։ Նման միտում նկատվում է նաև Ռուսաստանի հյուսիսային շրջաններում։