Զոհվել է Սարատովի նախկին նախարարը
Ռուսաստան
ՌԴ Սարատովի մարզի նախկին նախարար Պավել Բելիքովը զոհվել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների գոտում՝ կատարելով մարտական առաջադրանք։ Տեղեկությունը հաստատել է Նովոուզենսկի շրջանի վարչակազմը, ընդգծելով, որ նա կյանքը նվիրել է հայրենիքին և մահով ապացուցել իր նվիրվածությունը։
Բելիքովը զոհվել է Լուգանսկի մարզի Մարկովսկի բնակավայրի մերձակայքում, սակայն դեպքի մանրամասները չեն հրապարակվում։ Մարզի նահանգապետը նախկին նախարարին անվանել է «պատվի և պարտքի մարդ», ով խիզախորեն մեկնել էր առաջնագիծ։
Սա միակ նման դեպքը չէ․ ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նինա Օստանինան հայտնել էր իր օգնականի՝ Իլմիամին Աբդուլլաևի զոհվելու մասին։ Նա սպանվել էր մարտական առաջադրանքի ժամանակ՝ փորձելով տեղափոխել զինամթերք և վիրավորներին, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)