Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) 

Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Հայաստանն ունի մի իշխանություն, որի օրոք կարող են իրականություն դառնալ այնպիսի իրավիճակներ, որ տարիներ առաջ նույնիսկ ամենավատ երազում դժվար կլիներ պատկերացնել։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո անընդհատ նման օրինակներ են բոլորիս աչքերի առջև: Հիմա այդպիսի իրավիճակ է Հայ առաքելական եկեղեցու հետ կապված։ Նախկինում շատ դժվար էր պատկերացնել, որ իրեն երկրի ղեկավար համարող մարդը կարող է Եկեղեցու և եկեղեցականների հասցեին տգեղ, շրիշակից ցածր մակարդակի արտահայտություններ թույլ տալ՝ անցնելով բոլոր սահմանները։ Ավելին՝ պարզապես պատերազմ հայտարարել Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Այս թեմայի շուրջ քննարկումների պակաս, բնականաբար, չկա: Բայց գլխավոր հարցերից մեկը մնում է այն, թե ինչո՞ւ է Նիկոլը ՀԱԵ վրա հարձակվել հենց հիմա։ Ի վերջո, նա դա կարող էր անել հենց 2018 թվականին՝ այն ժամանակ, երբ իշխանության եկավ։ Այդ փուլում նրա վարկանիշն այնքան բարձր էր, որ կարող էր ցանկացած հարցում հաջողել։ Իհարկե, 2018 թվականից հետո եղան որոշ «իրադարձություններ»: Օրինակ՝ ձևավորվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը. նրանք բողոքի գործողություններ էին ձեռնարկում, անգամ Կաթողիկոսին քաշքշեցին, Վեհարան ներխուժեցին՝ նպատակ ունենալով Եկեղեցու ներսում հեղաշրջում իրականացնել և հեռացնել Կաթողիկոսին։ Ճիշտ է՝ Եկեղեցու վարկանիշը միշտ էլ բարձր է եղել, բայց Փաշինյանը, նաև տարբեր աղանդավորական շարժումներին իր կողմը հավաքելով և օգտագործելով իր բարձր ժողովրդականությունը, կարող էր հասնել Կաթողիկոսի գահընկեցության։ Բայց նման բան տեղի չունեցավ, բոլոր այդ «շարժումները» մարեցին, հետո ժամանակ առ ժամանակ նորից գլուխ բարձրացրեցին, բայց հետո էլի մարեցին:

Ամենայն հավանականությամբ, այս պատերազմն էլ կավարտվի Նիկոլի պարտությամբ, ավելին՝ այս ամենից Կաթողիկոսն ու Եկեղեցին դուրս կգան ավելի մեծ ժողովրդականությամբ, ավելի մեծ վստահությամբ, ավելի մեծ ազդեցությամբ ու ավելի ուժեղացած: Այդուամենայնիվ, ինչո՞ւ է այս ամենը հենց հիմա նախաձեռնել Նիկոլը: «Ինչու»-ի առաջին ասպեկտը վերաբերում է նրան, որ իր և իր իշխանության վարկանիշն ազատ անկման մեջ է գտնվում։ Կառավարման 7 տարվա կտրվածքով հիմա նրա վարկանիշը ռեկորդային ցածր է, իսկ հակավարկանիշը՝ ամենաբարձրը։ Ու ստացվում է, որ խորհրդարանական ընտրությունների շեմին Եկեղեցու նկատմամբ հարձակումը կարելի է համարել յուրատեսակ ինքնասպանություն, քանզի հաջողության հասնելու հավանականությունը գրեթե զրոյական է։ Կարելի է հետևել Եկեղեցու հետ կապված Փաշինյանի գրառումների ներքո մարդկանց մեկնաբանություններին կամ թեմայի վերաբերյալ հարցնել պատահական անցորդների կարծիքն ու համոզվել, թե ինչպիսի հակակրանք ունի մեր հանրության գերակշիռ մեծամասնությունն այսօրվա իշխանությունից։

Մյուս կողմից էլ՝ հայ ժողովրդի կյանքում պատմականորեն իր ունեցած դերակատարության հետ մեկտեղ Եկեղեցին շարունակում է վայելել հավատացյալ ժողովրդի վստահությունը՝ հաշվի առնելով, որ հայ ժողովրդի մի զգալի մասն իր ազգային արժեքներին հավատարիմ է։ Ընդ որում, Եկեղեցին շատ բարձր հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև ու հատկապես Սփյուռքում։

Այս ամենի մասին իշխանությունները և հենց Նիկոլ Փաշինյանը հիանալի տեղյակ են: Ուրեմն, ի՞նչ՝ նրանք ինքնասպաննե՞ր են, մազոխիստնե՞ր... Հազիվ թե: Նիկոլ Փաշինյանը չափազանց շատ է սիրում փող ու իշխանություն, որպեսզի գնա քաղաքական ինքնասպանության: Եվ ընդհանրապես, նման մոտեցումը քաղաքագիտական ու, ընդհանրապես, տրամաբանական մոտեցումների մեջ չի տեղավորվում։ Եվ եթե ինքնասպանությանը հավասար այս նախաձեռնությունը խոր վերլուծության է ենթարկվում, ենթադրել է տալիս այն տարբերակը, որը շատերը դավադրությունների տեսության ժանրից են համարում։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ պնդում են, որ տեղի ունեցողը ոչ թե սեփական նախաձեռնություն է, այլ արտաքին հերթական պատվերը՝ ի շարս այն պահանջների, որոնց նպատակն է թուլացնել այն հիմքերը և դիմադրության հնարավոր օջախները, որոնք կարող են խնդիրներ հարուցել հերթական զիջումների կամ կապիտուլյացիայի շուրջ համաձայնության կյանքի կոչմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ Շարմազանով
Ամենադիտված