Իսրայելը լիովին պատրաստ է Իրանում ռազմական գործողությունների մեկնարկին․ CBS
Համաշխարհային Մամուլ
Իսրայելը լիովին պատրաստ է Իրանում ռազմական գործողություն սկսելուն, հաղորդում է ամերիկյան CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։
«ԱՄՆ պաշտոնյաներին տեղեկացվել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է գործողություն սկսել Իրանում», - ասվում է հոդվածում։
Ընդ որում, ինչպես նշվել է, Վաշինգտոնը սպասում է, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների։
«Սա այն պատճառներից մեկն է, որ ԱՄՆ-ն չորեքշաբթի օրը որոշ ամերիկացիների խորհուրդ տվեց լքել տարածաշրջանը», - հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Միաժամանակ նշվում է, որ իսրայելցի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել գործողության հնարավոր մեկնարկի մասին տեղեկությունը։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)