ԱՄՆ-ում հայտարարել են՝ Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում
Աշխարհ
ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում, եթե հակամարտությունն ավարտվի Մոսկվայի օգտին։ Այս մասին նա ասել է ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ, գրում է The Hill-ը։
Հոդվածում նշվում է, որ նման հռետորաբանությունը «կտրուկ հակասում է» այս հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը։
Լսումների ժամանակ սենատոր Լինդսի Գրեհեմը Քեյնին մի շարք հարցեր է տվել արտաքին հակամարտությունների վերաբերյալ՝ հարցնելով, թե Պուտինը «կկանգնի արդյոք Ուկրաինայում», գրում է թերթը։
«Չեմ հավատում, որ դա այդպես է»,- ի պատասխան՝ ասել է Քեյնը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)