Զելենսկին Թրամփին խորհուրդ է տվել Ռուսաստանի վերաբերյալ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ՝ Մոսկվային բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։ Այս մասին Bild-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Կարծում եմ, որ պատմականորեն Թրամփի համար ոչինչ չի կարող ավելի կարևոր լինել, քան խաղաղության վերականգնումն ամբողջ աշխարհում: Թրամփը պետք է պատժամիջոցներ սահմանի, որպեսզի Պուտինը անմիջապես ասի. «Եկեք խոսենք պատերազմի ավարտի մասին»:
Նրա խոսքով՝ Թրամփը տեսնում է, որ «ռուսական կողմը լիովին ազնիվ և բաց չէ։ Զելենսկին պնդում է, որ Մոսկվան «ուժից բացի՝ ոչինչ չի հասկանում», և Ամերիկան ունի այդ ուժը։ Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնը հասկանում է դա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)