Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Աշխարհ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև, հայտնում է DPA գործակալությունը։
Նշվում է, որ Պիստորիուսը մտադիր է Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել Ուկրաինայի զինված ուժերին նոր ռազմական օգնությունը։ Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը մանրամասնել է, որ Բեռլինը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել և հայտնվել այնպիսի դիրքում, որտեղ Ռուսաստանը պատրաստ կլինի լուրջ բանակցությունների։
«Իհարկե, մենք կխոսենք այն մասին, թե ապագայում ինչպիսին կլինի Գերմանիայի և այլ եվրոպացիների աջակցությունը, ինչ կարող ենք անել, օրինակ, արդյունաբերական համագործակցության ոլորտում, ինչպես նաև այլ օժանդակությունների մասով»,- նշել է պաշտպանության նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)