Կիմ Չեն Ընը հրաժարվել է ընդունել Թրամփի նամակը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ շփման հարցում: Այս մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Իր վերջին մեկնաբանություններում Սպիտակ տունն ընդգծել է ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամությունը՝ չնայած Կիմ Չեն Ընի կողմից շփումներում շահագրգռվածության մասին ազդանշանների բացակայությանը:
«Նախագահը նախկինի պես պատրաստ է շփվել Կիմ Չեն Ընի հետ և կցանկանար տեսնել հետագա առաջընթացը, որը ձեռք է բերվել Սինգապուրում կայացած գագաթնաժողովի ժամանակ ,- հայտարարել է Լևիթը՝ պատասխանելով հարցին որով Թրամփն իբր փորձել է նամակ ուղարկել Կիմ Չեն Ընին, սակայն վերջինս հրաժարվել է այն ընդունել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)