Ալիևը շնորհավորել է Պուտինին
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի օրվա առթիվ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ադրբեջանի և Ռուսաստանի ժողովուրդներին անհիշելի ժամանակներից կապում են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ աջակցության սերտ հարաբերությունները», - Ալիևի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ այս ավանդույթները հիմք են ստեղծում միջպետական հարաբերությունների զարգացման և տարբեր հարցերի շուրջ համագործակցության խորացման համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)