ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ռուսաստանցիներին
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Նրա անունից հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում։
«Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է ռուս ժողովրդի աջակցությանը պայծառ ապագայի նրա ձգտման հարցում», - Ռուբիոյի խոսքերն է մեջբերում ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Պետքարտուղարը հայտարարել է Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության պատրաստակամության մասին՝ Մոսկվայի և Կիևի միջև կայուն խաղաղության հասնելու համար: «Մենք հույս ունենք, որ խաղաղությունը կնպաստի մեր երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը», - եզրափակել է Ռուբիոն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)