Պուտինի հետ «ընկերությունը» վտանգավոր է Սի Ծինփինի համար․ Bloomberg
Աշխարհ
Չինաստանի երկու փոքր տարածաշրջանային բանկեր կարող են հայտնվել ԵՄ-ի պատժամիջոցների տակ, քանզի, ըստ Բրյուսելի, դրանք օգնում են Ռուսաստանին շրջանցել ԵՄ գործող սահմանափակումները, հաղորդում Է Bloomberg-ը:
Սահմանափակումների էությունն է, որ ԵՄ ֆինանսական հաստատությունները չկարողանան գործարքներ իրականացնել չինական երկու բանկերի հետ: Բանկերի անվանումը չի նշվում:
Ըստ տվյալների՝ վարկային կազմակերպություններն աջակցել են Մոսկվային: Փաստաթղթերում նշվում է, որ նրանք կարող էին օգտագործել կրիպտոարժույթով բանկային գործառնությունները, որպեսզի դյուրացնեն ապրանքների ներմուծումը, որոնք ընկնում են Եվրամիության գոյություն ունեցող սահմանափակումների տակ, և ծառայություններ մատուցեին կրիպտոակտիվների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)