Զելենսկին հանդիպում է խնդրել Լուլա դա Սիլվայի հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում է խնդրել Բրազիլիայի առաջնորդ Լուլա դա Սիլվայի հետ G7-ի գագաթնաժողովից առաջ, հայտնում է G1-ը:
Բրազիլիան G7-ի անդամ չէ, սակայն Լուլու դա Սիլվային գագաթնաժողովին հրավիրել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին: Նա արդեն համաձայնել է մասնակցել հունիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընդլայնված նստաշրջանին։
Թե ինչ է պատասխանել Բրազիլիայի նախագահը ուկրաինացի գործընկերոջը, դեռ հայտնի չէ։ «Լուլան կարող է մասնակցել այնպիսի թեմաների շուրջ քննարկումներին, ինչպիսիք են էներգետիկ անվտանգությունը, կարևոր օգտակար հանածոները, ֆինանսավորումը, նորարարությունն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև արհեստական ինտելեկտը», - ճշտել Է G1-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)