Իրաքում ԱՄՆ-ի մտահոգության առիթ չեն գտել
Աշխարհ
Իրաքի իշխանությունները երկրում անվտանգության հետ կապված խնդիրներ չեն արձանագրել, որի պատճառով Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանման կարիք կունենան։ Այս մասին հայտնում է INA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությունում իր աղբյուրին։
«Իրաքյան կողմը անվտանգության ոլորտում որևէ դեպք չի արձանագրել, որով պայմանավորված ԱՄՆ դեսպանատան երկրորդական աշխատակիցների անհրաժեշտ կլինի տարհվել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը նշել է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մի մասի տարհանումը կազդի ոչ միայն Բաղդադի, այլև Մերձավոր Արևելքում ամերիկյան այլ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)