Գերմանիայում հայտարարել են՝ Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու քաղաքականությունը ձախողվել է
Աշխարհ
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ռալֆ Շտեգները հայտարարել է, որ Ռուսաստանին ռազմական ճանապարհով խաղաղության պարտադրելու ռազմավարությունը ձախողվել է, ուստի պետք է դիվանագիտական մեթոդներ կիրառել։ Նրա խոսքերը մեջբերում է N-tv-ն։
«Ռուսաստանին ռազմական ճանապարհով բանակցել ստիպելու ռազմավարությունը ձախողվել է»,- հայտարարել է Շտեգները։
Նրա կարծիքով, այժմ ավելի շատ «դիվանագիտական ջանքեր» պետք է գործադրվեն Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու համար։ Միաժամանակ, նա նշել է, որ «Ռուսաստանի զսպումը» դադարեցնելու մասին խոսք չկա։
«Ուկրաինան նույնպես պետք է շարունակի աջակցություն ստանալ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում», -ասել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)