Հրապարակվել են Հնդկաստանում կործանված օդանավի ուղևորների ցուցակները
Աշխարհ
Հանրայնացվել են Air India-ին պատկանող Boeing 787-8 Dreamliner-ի ուղևորների ցուցակները, որը հունիսի 12-ին կործանվել էր Ահմադաբադից դեպի Լոնդոն ուղևորվելիս։ Տեղեկությունը տարածել է «Осторожно, новости» Telegram-ալիքը։
Ցուցակներից պարզվում է, որ ուղևորների մեծ մասը Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին։ Բացի այդ, օդանավում եղել են նաև Պորտուգալիայի և Կանադայի քաղաքացիներ։ Ընդհանուր առմամբ՝ ինքնաթիռում եղել է 242 մարդ։
Ըստ նախնական տվյալների՝ թռիչքից հետո ինքնաթիռը բախվել է ծառի՝ Մեգանինագարի բնակելի թաղամասում, ու կործանվել։ Որոշ ժամանակ անց այն ուղարկել է «աղետի» ազդանշան, սակայն արդեն ուշ էր։ Նախնական տեղեկություններով՝ վթարից ոչ ոք չի փրկվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)