Չինաստանը 55 երկրի քաղաքացիների արտոնութուն է տվել
Աշխարհ
Չինաստանը 55-ի է հասցրել այն երկրների թիվը, որոնց քաղաքացիները կարող են 240 ժամվա ընթացքում գտնվել ՉԺՀ-ի տարածքում՝ տարանցիկ թռիչքի դեպքում: Այս մասին հայտնել Է Global Times-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի միգրացիայի հարցերով պետական վարչությունը։
Այս ծրագրին, որում կա նաև Ռուսաստանը, Չինաստանի իշխանությունները ավելացրել են Ինդոնեզիան։ Հունիսի 12-ից այդ երկրի քաղաքացիներն այժմ իրավունք ունեն առանց վիզայի հատել սահմանը ՉԺՀ ժամանման 60 նավահանգիստներով, որոնք տեղակայված են 24 վարչական միավորներում (մարզերի, քաղաքների և շրջանների մակարդակով):
ՉԺՀ տարածքում 240 ժամ առանց վիզայի գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ Չինաստանի տարածքով տարանցիկ երթուղին հաստատող փաստաթղթեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)