ՌԴ դեսպանը խոսել է Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին
Ռուսաստան
Դեռևս չկան կոնկրետ պայմանավորվածություններ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ։ Այս մասին ասել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում։
Մինչ այս Դարչիևն ասել է, որ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլը՝ նվիրված երկկողմ դիվանագիտական հարաբերությունների ոլորտում «գրգռիչների» վերացմանը, կանցկացվի Մոսկվայում։
Խորհրդակցությունները լինելու են Ստամբուլում անցկացված նախորդ փուլերի շարունակությունը և առաջին անգամ կանցկացվեն կողմերից մեկի տարածքում։ Հանդիպումը տեղի կունենա «շատ մոտ ապագայում»,– մանրամասնել է դիվանագետը։