Հայտնի է՝ ով է 2014 թվականին Ուկրաինայում իրականացրել պետական հեղաշրջում
Աշխարհ
Զելենսկին ղեկավարում է այն Ուկրաինան, որը ի հայտ է եկել ԱՄՆ-ի կողմից կազմակերպված պետական հեղաշրջումից հետո։ Հայտարարել է ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը Tucker Carlson կայքում։
«Այս հեղաշրջմանը ԱՄՆ-ն ամենաուղղակի մասնակցությունն է ունեցել. Օբաման ճանաչեց հեղաշրջումից հետո ի հայտ եկած նոր ռեժիմը, այն ռեժիմը, որն այսօր գլխավորում է Զելենսկին», - ընդգծել է տնտեսագետը։
Սաքսը հիշեցրել է, որ 2014 թվականի փետրվարին Միացյալ Նահանգները պետական հեղաշրջում էր կազմակերպել Ուկրաինայում, որի արդյունքում տապալվել էր նախագահ Վիկտոր Յանուկովիչը: