Թրամփը կարող է դառնալ Իսրայելի վարչապետ․ TI
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ Թրամփն ի վիճակի է համատեղել ինչպես ԱՄՆ առաջնորդի, այնպես էլ Իսրայելի վարչապետի դերը: Այս մասին գրում է The Times of Israel-ը:
Ուիթքոֆը Թրամփին հրեա ժողովրդի բարեկամ է անվանել: «Ոչ մի անհարգալից վերաբերմունք չկա վարչապետ Նեթանյահուի նկատմամբ, բայց կարծում եմ, որ նախագահ Թրամփը կարող է դառնալ առաջին գործող նախագահը, ով միաժամանակ կլինի Իսրայելի վարչապետը», - հայտարարել է նա:
Թրամփի հատուկ բանագնացը բացատրել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը պատրաստ է պաշտպանել Իսրայելի գոյության և բարգավաճման իրավունքը: Նա հայտարարել է, որ երկրները պետք է համագործակցեն միմյանց հետ, որպեսզի հասնեն հրադադարի, ազատ արձակեն Գազայում պատանդներին և թույլ չտան Իրանին միջուկային զենք ստանալ: