Իրանն արդեն պատրաստ է հարվածել՝ Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում
Իրան
Իրանի իշխանությունները մշակել են հակահարվածի պլան՝ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման պարագայում։ Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով անանուն իրանցի պաշտոնյայի։
Ըստ աղբյուրի՝ Թեհրանը պատրաստ է արձակել հարյուրավոր բալիստիկ հրթիռներ Իսրելի ուղղությամբ՝ հարձակման առաջին իսկ պահին։ Ռազմական ու քաղաքական ղեկավարությունը համապատասխան խորհրդակցություններ արդեն անցկացրել է։
Ավելի վաղ CBS News-ը հայտնել էր, որ Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է իր պատրաստակամության մասին՝ գործարկել գործողություն Իրանի միջուկային ենթակառուցվածքների դեմ։ Այդ լարվածության ֆոնին ԱՄՆ-ն խորհուրդ է տվել որոշ քաղաքացիների և դիվանագետների լքել Մերձավոր Արևելքը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան