«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը խոստացել է փակել Սամվել Բաբայանի պարտքերը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ առաջիկայում Հայաստան է վերադառնալու ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը, մեծ պարտքեր վերցնելով իր մտերիմներից, տևական ժամանակ է՝ անհետացել է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է փակել Բաբայանի պարտքերը, գրավից հանել նրա և ընկերների տները՝ պայմանով, որ գեներալը դառնա Սերժ Սարգսյանին ընդդիմություն ու ակտիվ աշխատի նրա դեմ: Ըստ նույն աղբյուրի՝ Բաբայանը տվել է իր նախնական համաձայնությունը: Ընդ որում, Սամվել Բաբայանը պետք է ընդդիմություն լինի և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին: Առայժմ, սակայն, հստակ հայտնի չեն նրա վերադարձի ժամկետները: Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրերը՝ դրանք համարելով հորինված»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ