Բրազիլիան կվերանայի Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը
Աշխարհ
Բրազիլիայի ղեկավարությունը մտադիր է վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները պաշտպանության ոլորտում՝ Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների շարունակական գործողությունների պատճառով: Այս մասին հայտարարել է նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Սելսու Ամորիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կան մի քանի միջոցներ, որոնք կարելի է ձեռնարկել։ Ես կարծում եմ, հատկապես ռազմական հարաբերությունների ոլորտում, որոնք շատ կարևոր են իսրայելցիների համար: Դրանք նշանակալի են ոչ միայն ռազմական, այլև տնտեսական առումով», - ասել է դիվանագետը:
Նախագահի օգնականն ընդգծել է, որ որոշումը Բրազիլիայում կկայացվի մանրակրկիտ գնահատումից հետո և արտգործնախարարի անմիջական մասնակցությամբ: «Նա որոշում կկայացնի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն և երբ դա տեղի ունենա», - եզրափակել է Ամորիմը: