Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձում է հանել ռուս զինվորների մարմինները
Ռուսաստան
Ռուս ռազմական փորձագետ Անդրեյ Մարոչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Լուգանսկի մոտակա «մոխրագույն գոտուց» դուրս բերման գործողություններ են իրականացնում ոչ միայն իրենց զոհված զինվորների, այլև ռուս զինծառայողների մարմինները վերցնելու նպատակով։ Նրա խոսքով՝ դա արվում է փոխանակման ֆոնդ ստեղծելու համար։
ՌԴ վերահսկողության համակարգերն արձանագրել են Ուկրաինայի կողմից դիակների տարհանման փորձեր։ Մարոչկոն պնդում է, որ նախնական տվյալներով՝ հանվում են ռուսական կողմի զոհված զինվորների մարմինները, թեև տեղեկությունը դեռ ճշտվում է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան Ռուսաստանին հանձնել է 27 ռուս զինծառայողի մարմին։ Փոխանակման վերջին փուլում Ռուսաստանը վերադարձրել է Ուկրաինային 1212 մարմին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր ռազմագերիների նոր փոխանակման փաստը։