Իտալիայի ԱԳ նախարարը հայտնել է՝ որքան ժամանակ կպահանջվի պաշտպանական ծախսերն ավելացնելու համար
Աշխարհ
Իտալիային «առնվազն 10 տարի» կպահանջվի պաշտպանական ծախսերն ավելացնելու համար։ Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ելույթի ժամանակ, փոխանցում է Reuters-ը։
Դիվանագետը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները մոտ ապագայում կարող են համաձայնության գալ նոր ռազմական բլոկի նպատակների և պաշտպանական ծախսերի ավելացման շուրջ։
«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք լավ աշխատել ՆԱՏՕ-ի հետ և համաձայնությամբ գալ Հաագայի գագաթնաժողովին, որպեսզի դաշինքը կարողանա ցուցադրել իր միասնությունը»,- հավելել է Թայանին։
Հունիսի 24-25-ը Հաագայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովը։