Իսրայելի ագրեսիան վտանգավոր էսկալացիա է, որը սպառնում է տարածաշրջանը ներքաշել բաց առճակատման մեջ․ ՀԱՄԱՍ
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա՝ կոչ անելով աշխարհին «միասնական դիրքորոշում» ընդունել հրեական պետությանը զսպելու և «վերջ դնելու նրա հանցագործություններին», հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով հայտարարությունը:
«Իսրայելի ագրեսիան ներկայացնում է վտանգավոր էսկալացիա, որը սպառնում է ապակայունացնել տարածաշրջանը և արտացոլում է Նեթանյահուի կառավարության պնդումը՝ տարածաշրջանը ներքաշել բաց առճակատման մեջ», - ասվում է հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ը հարձակումն անվանել է «դաժան ագրեսիա, որը միջազգային նորմերի և կոնվենցիաների կոպտագույն խախտում է»՝ հավելելով, որ այն վերահաստատում է, որ Իսրայելը «էկզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար»:
ՀԱՄԱՍ-ը «լիակատար համերաշխություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ» և իր «խորին ցավակցություններն» է հայտնել Իրանի ղեկավարությանը և ժողովրդին։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)