Իսրայելը հարվածել է Իրանի ԻՀՊԿ կենտրոնակայանին և միջուկային ծրագրի առանցքային օբյեկտներին (լուսանկարներ)
Լուսանկարներ
Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանին և Իրանի միջուկային ծրագրի առանցքային օբյեկտներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և մի քանի միջուկային գիտնականներ ոչնչացվել են: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ հարձակումն ուղղված է եղել Իրանի միջուկային ենթակառուցվածքի դեմ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողությունը կարող է տևել մի քանի օր։ Ռազմական աղբյուրները նշել են, որ վերջին շաբաթներին ի հայտ են եկել միջուկային զենք ստեղծելու Իրանի ձգտման նշաններ: Նրանց Խոսքով՝ հրեական պետությունը իրավիճակը համարել է կրիտիկական և որոշել է գործել։
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իսլամական Հանրապետության մի քանի բնակեցված շրջաններում՝ ներառյալ Թեհրանում և Նաթանզում: Թիրախները եղել են ռազմակայաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր և բնակելի համալիրներ, որտեղ գտնվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամները: Ընդհանուր առմամբ, իսրայելական զորքերը մոտ 100 անօդաչու թռչող սարք են արձակել իրանական թիրախների ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ