Իսրայելը Իրանում սպանել է առնվազն վեց միջուկային գիտնականի
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը Իրանի տարածքին հարվածների ժամանակ սպանել է առնվազն վեց միջուկային գիտնականի, հայտնում է Nour News-ը։
Հոդվածում ընդգծվում է, որ սա միայն նախնական տեղեկություն է։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը հայտարարեց Am Kelavi (Առյուծի ուժը) գործողության մեկնարկի մասին։ Դրա նպատակն է վնասել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը։
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իսլամական Հանրապետության մի քանի բնակեցված շրջաններում՝ ներառյալ Թեհրանում և Նաթանզում: Թիրախները եղել են ռազմակայաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր և բնակելի համալիրներ, որտեղ գտնվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամները: Ընդհանուր առմամբ, իսրայելական զորքերը մոտ 100 անօդաչու թռչող սարք են արձակել իրանական թիրախների ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)