Հորդանանը փակել է իր օդային տարածքը
Աշխարհ
Հորդանանը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը ինչպես ժամանող և մեկնող, այնպես էլ տարանցիկ չվերթների համար, հաղորդում է Al Mamlaka-ն՝ հղում անելով քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովին:
Դադարեցումը բացատրվել է քաղաքացիական ավիացիայի անվտանգության միջազգային համաձայնագրերով, ներառյալ Չիկագոյի կոնվենցիան, որը կարգավորում է օդային նավարկության և ավիացիոն անվտանգության կանոնները:
Ըստ տեղեկությունների՝ սահմանափակումներն ազդել են ոչ միայն Հորդանանի, այլև հարևան երկրների վրա, «ավիաընկերությունները ստիպված են եղել հետաձգել չվերթները մինչև իրավիճակի կայունացումը»:


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)