Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ
Ադրբեջան
Ադրբեջանը լրջորեն մտահոգված է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում Իսրայելի պետության իրականացրած ռազմական գործողություններով: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է Trend.az-ը։
«Ադրբեջանը խստորեն դատապարտում է իրավիճակի սրումը և կողմերին կոչ է անում առկա տարաձայնությունները լուծել բացառապես միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, երկխոսության և դիվանագիտության միջոցով: Հատուկ ընդգծում ենք քաղաքացիական բնակչության և օբյեկտների անվտանգության ապահովման կարևորությունը։ Մերձավոր Արևելքում լարվածության հետագա էսկալացիան կանխելու նպատակով կարևոր է շարունակել դիվանագիտական շփումներն ու ջանքերը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան