Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տիրող իրավիճակին․ Ֆրանսիայի ԱԳՆ
Աշխարհ
Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը՝ Իրանին Իսրայելի հարվածներից հետո: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոյի՝ X-ում արած հայտարարության մեջ:
«Ֆրանսիան ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ իր գործընկերների հետ սերտ համակարգմամբ։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին գործել զուսպ և խուսափել ցանկացած էսկալացիայից, որը կարող է խաթարել տարածաշրջանային կայունությունը։ Մեր քաղաքացիների անվտանգությունն ու մեր շահերի պաշտպանությունը տարածաշրջանում մեր գլխավոր առաջնահերթություններն են», - նշվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)