Իսրայելը հայտարարել է իրանցի 3 բարձրաստիճան ռազմական հրամանատարի վերացման մասին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իրանի 3 բարձրաստիճան զինվորական է սպանվել Իրանում խոշոր գործողության ընթացքում:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ գործողության ընթացքում զոհվել են Իրանի շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և Իրանի արտակարգ իրավիճակների հրամանատարության ղեկավար Ղոլամ Ալի Ռաշիդը:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարը հայտնել է, որ գիշերային հարձակմանը մասնակցել է ավելի քան 200 կործանիչ, որը, ըստ հետախուզության, խոցել է ավելի քան 100 թիրախ Իրանի ողջ տարածքում։ Հարվածները հասցվել են նաև բարձրաստիճան զինվորականների կացարաններին:


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)